Բարեգործություն

ՉԻԿԱԳՈ ԲՈՒԹ

ՍՈԿՈԼՈՎԻ ԳՈՐԾԱԴԻՐ MBA ԾՐԱԳԻՐ

2005 թվականին Կոնստանտին Սոկոլովն ավարտել է Չիկագոյի համալսարանի Բութի բիզնես դպրոցի (The University of Chicago Booth School of Business) Executive MBA ծրագիրը։ Համալսարանում անցկացրած տարիները նրա համար որոշիչ նշանակություն ունեցան՝ ավելի ամրապնդելով կրթության կարևորության նկատմամբ իր հավատը՝ մի արժեք, որը ձևավորվել էր դեռ վաղ տարիքից։

2025 թվականին նա Chicago Booth-ին նվիրաբերեց 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ արտացոլելով դպրոցի շարունակական ազդեցությունը իր անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին, ինչպես նաև իր հանձնառությունը՝ ընդլայնելու կրթական հնարավորությունները մյուսների համար։ Ի նշան երախտագիտության՝ Chicago Booth-ը նրա պատվին Executive MBA ծրագիրը վերանվանեց «Սոկոլովի EMBA ծրագիր» (Sokolov EMBA Program)։

Խիստ ակադեմիական չափանիշներով և համաշխարհային ընդգրկմամբ հայտնի Chicago Booth-ը շուրջ 130 տարի ձևավորում է նորարարների, ձեռնարկատերերի և առաջնորդների սերունդներ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում։

Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության շնորհիվ հիմնադրվեց տնտեսագիտության նոր կլինիկական պրոֆեսուրա, ընդլայնվեցին Executive MBA ծրագրի ուսումնական և կրթական հնարավորությունները, ինչպես նաև աջակցություն տրամադրվեց Գլոբալ կարիերայի և առաջնորդության զարգացման թիմին։ Այդ թիմը գործում է Chicago Booth-ի երեք միջազգային կրթական կենտրոններում և ուսանողներին տրամադրում է անհատականացված մասնագիտական ու անձնական զարգացման աջակցություն։

Կոնստանտին Սոկոլովի ներդրումն արտացոլում է նրա համոզմունքը, որ ժամանակակից առաջնորդները պետք է շարունակեն իրենց նախորդների ավանդույթը՝ ներդրում կատարելով Chicago Booth-ի կողմից տրամադրվող համաշխարհային մակարդակի կրթության զարգացման գործում և նպաստելով փոփոխություններ կերտող առաջնորդների ապագա սերունդների ձևավորմանը։

Konstantin Sokolov and Madhav Rajan, Dean and George Shultz Professor of Accounting, Chicago Booth; Chief Global Strategist, University of Chicago

Konstantin Sokolov and Madhav Rajan, Dean and George Shultz Professor of Accounting, Chicago Booth; Chief Global Strategist, University of Chicago

Paul Alivisatos, President of the University of Chicago, John D. MacArthur Distinguished Service Professor in the Department of Chemistry of Pritzker School of Molecular Engineering and the College; Dean Madhav Rajan; Konstantin Sokolov; Starr Marcello, Deputy Dean for MBA and Masters Programs; Special Advisor to the Provost; Adjunct Associate Professor of Entrepreneurship

Konstantin Sokolov and Professor Michael Gibbs, Konstantin Sokolov Clinical Professor of Economics.

Konstantin Sokolov and Professor Michael Gibbs, Konstantin Sokolov Clinical Professor of Economics.

«Սոկոլով» գործադիր MBA ծրագրի տոնական միջոցառումը

Credit: Brian Schodorf / Schodorf Media